Ռոման պարտվեց Ատալանտային
СпортԻտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» սեփական դաշտում 0։2 հաշվով պարտվեց «Ատալանտային»։
Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը, իսկ նրա հայրենակից Ջերմեն Դենիսը 81-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը։
Դաշտից հեռացվել են «Ռոմայի» պաշտպան Մայկոնը, «Ատալանտայի» ֆուտբոլիստներ Գիլյերմո Ստենդարդոն եւ Ալբերտո Գրասին։
Այս պարտությունից հետո «Ռոման» 27 միավորով մնաց չորրորդ տեղում, իսկ «Ատալանտան» վաստակած 21 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։