Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աճեմյանցիները թատրոնի 150-ամյակը նշեցին հոբելյանական հանդիսությամբ

Общество

Թատերասեր գյումրեցու համար տարին հոբելյանական է. նշվում է սիրված ու Հայաստանի հնագույն թատրոններից մեկի՝ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյակը: Գործունեության դար ու կեսը կարժևորվի ու կգնահատվի ողջ տարվա ընթացքում, իսկ պաշտոնական երեկույթը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին: Գյումրեցու հետ ու գյումեցու կողքին թատրոնին ո ւ աճեմյանցիներին շնորհավորելու էին եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, թատերասերներ: Միջոցառմանը ներկա էր նաև Վարդան Աճեմյանի թոռը:

Տոնի առթիվ բազում շնորհավորանքներից ու նվերներից թատրոնի համար ամենակարևորը, թերևս, նոր բեմն է, փոքր` 80 տեղանոց փորձարարական բեմը, որի բացումը տեղի ունեցավ նույն օրը: Թատրոնի ներկայիս սերունդը, վերաիմաստավորելով անցած ճանապարհը, նորովի  է արժևորում ու զարգացնում ավանդույթները՝ շարունակելով  իր ստեղծագործական ընթացքը ժամանակն ի վեր: Մհեր Մկրտչյանի անունը կրող փորք բեմը հենց երիտասարդ սերնդի դերասանների ու ռեժիսորների համար է: Վերանորոգված, լուսաձայնային սարքավորումներով վերազինված դահլիճն այսուհետ բաց կլինի ցակացած փոքրամաս շտաբ ներկայացման համար, իսկ առաջին ցուցադրությունը Մհեր Մկրտչյանի մասին պատմող ֆիլմն էր ու հատվածներ մեծ դերասանի վերջին՝ «Հացթուխին կինը» ներկայացումից:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ստեղծագործական յուրօրինակ ձեռագրով ու նվաճումներով լրացնում է հայ թատրոնի տարեգրության ամենալուսավոր էջերը: Այն իր ստեղծագործական գործունեությունն սկսել է դեռևս 1865 թվականին: Իր մեկուկեսդարյա պատմության ընթացքում ձևավորել է թատերական հարուստ ավանդույթներ և հայ բեմին տվել մնայուն ու երևելի անուններ: Թատրոնի պատմության ակնթարթներն ու մեծերը, ներկայացումներն ու լավագույն ներկայացումների մանրակերտերը ներկայացված են թատրոնի ճեմասրահում՝ «Թատրոնը՝ ժամանակի ափի մեջ» լուսանկարեր ի ու ներկայացումների մանարակերտերի ցուցահանդեսում:

Հոբելյանական երեկոյի մեկնարկն ազդարարվեց Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ ու համընդհանուր Տերունական աղոթքից հետո:«Հպարտ գյումրեցին միայն երկու վայրում է իր գլխարկը հանում՝ եկեղեցում ու թատրոնում: Յուրաքնաչյուր գյումրեցի իր հոգին ու միտքը կրթել, կրթում  ու շարունակելու է կրթելու այս երկու կարևորագույն հաստատություններում. եկեղեցում կրթում է հոգին, թատրոնում՝  միտքը, բնավորությունը ու դառնում է իրատես: Գյումրու թատրոնը տարբերվում է մյուս բոլոր թատրոններից. այստեղ հանդիսատեսը պարզապես հանդիսատես չէ, այլ բեմադրությա նը մասնակից է: Հանդիսատեսը չի գալիս թատրոն պարզապես որպես պասիվ հանդիսատես, այլ գալիս է մասնակիցը դառնալու. դրանով է յուրահատուկ Գյումրու թատրոնը»,- շնորհավորելով բոլորին` իր խոսքում նշեց գերաշնորհ սրբազանը՝ մաղթելով, որ թատրոնը միշտ մնա Գյումրու կենտրոնատեղերից մեկը՝ բաբախող սիրտ, ապրող հոգի և մնայուն տեսիլք:

Երեկոյի ընթացքում նույն բերմում էին Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, Գյումրու ժողովրդական նվագարանների համույթը, «Բամբիռ» ֆոլք-ռոք խումբը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթը: Սակայն, ինչ թատերական հոբելյան առանց թատերական բեմականացման: Իր ստեղծարար ու ուրույն ձեռագրով տարբերվող աճեմյանցիներն այս երեկույթը ևս առանձանցրին հոբելյանական «Դատավարությամբ»: Աճեմյանի անվան դրամատիական թատրոնի դեմ ներկայացված «քաղհայց»-ին ի պատասխան` թատրոնի նվիրյալները խոսում էին թատրոնի ձեքռբերումների, թատրոնի մեծերի ու երբեք չծերացող թատրոնի մասին: Ցուցադրվեց նաև թատրոնի մասի պատմող ֆիլմից մի հատված:

Օրը տոնական էր. հնչեցին բազում շնորհավորանքներ ու պարգևներ  շնորհվեցին քույր թատրոններից: Թատրոնի գործունեության 150-ամյակի առթիվ պարգևների արժանացն նաև թատրոնի նվիրյալները: Պետական պարգևները աճեմյանցիներին հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ նախագահի հրամանագրով «Թատերական բնագավառում ունեցած մեծ վաստակի համար» դերասան Խաչիկ Բադալյանին  ու դերասանուհի  Անահիտ Քոչարյանին շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, ռեժիսոր, դերասան Ռաֆայել Գրիգորյանին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ դերասաններ Ռաֆիկ Խառատյանի ն ու Տիգրան Գաբոյանին` ՀՀ վաստակավոր արտիստ  կոչում, ՀՀ վարչապետի որոշմամբ` ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանն ու դերասան Սամվել Առաքելյանը:

 «Շնորհավորելով հարուստ ավանդույթներ ձևավորած թատրոնի 150-ամյակը` ահով ու դողով ենք հիշում այն անունները, ովքեր ստեղծեցին ու պահպանեցին փառքն այս տաճարի: Մեկուկեսդարյա հոբելյանը թատրոնի և՛ ուրախությունն է, և՛ հպարտությունը և՛ նրա հասունության  ապացույցը, բայց այս տարեթիվը նշանակում է նաև նոր խնդիրներ, ստեղծագործական նոր հորիզոններ, որ բացվելու է թատրոնի նոր հարյուրամյակում»,-իր խոսքում նշեց ՀՀ վարչապետը` շնորհավորելով ինչպես աճեմյանցիններին, այնպես էլ թատերասերներին ու բոլոր գյումրեցիներին՝ առաջարկելով թատրոնի դիմաց տեղադրել նաև Վարդան Աճեմյանի հուշարձանը: Հոբելյանական հանդիսության ընթացքում Հովիկ Աբրահամյանը խոստացավ նաև աջակցել նորաբաց բեմի սարքավորումների հետ կապված խնդրի լուծման հարցում:

Թատրոնին շնորհավորեց և ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրեր ու ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալներ հանձեց նաև Հասմիկ Պողոսյանը: «Թատերական ոլորտում այս  թատրոնն ունի իր ուրույն դերը: Չեմ պատկերացնում Գյումրին առանց այս թատրոնի, քանի որ այս թատրոնը հենց այն առաջին հասցեն է, ուր գալիս ես Գյումրի այցելելով: Ցանկանում եմ, որ այս թատրոնը միշտ ստեղծագործի խաղաղ պայմաններում»,-նշեց Հասմիկ Պողոսյանը:

Շնորհավորանքներ ու պատվոգրեր եղան նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: 

Արմենուհի Մխոյան

 

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»