ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշում կայացրեց հայտնի «բռնաբարիչ» պատգամավորի պահվածքի վերաբերյալ
ПолитикаԻնչպես հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է որոշում կայացներ ԱԺ հայտնի «բռնաբարիչ»-պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ պատգամավորին ոչ հարիր պահվածքի վերաբերյալ:
ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը հայտնեց. «Այսօրվա նիստում միաձայն որոշում է կայացվել պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ ԱԺ կանոնակարգի 6.1 հոդվածի «Է» կետը խախտելու վերաբերյալ, որը սահմանում է պատգամավորին ոչ վայել պահվածքը: Որոշումը կհրապարակվի ԱԺ առաջիկա նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին»:
Սոսե Չանդոյան