Ժիրայր Սեֆիլյանն Ազատության հրապարակում է
ПолитикаԻնչպես հայտնում է Orer.am-ը, քիչ առաջ Ազատության հրապարակ ժամանեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի առաջնորդներից մեկը՝ Ժիրայր Սեֆիլյանը:
Պետք է նշենք, որ Ազատության հրապարակը բազմամարդ է: Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով լրագրողների հետ, նախ՝ շնորհավորեց բոլորին՝ ասելով, որ հանրահավաքի մեկնարկը հաջողված է:
«Այստեղ են հավաքվել հազարավոր մարդիկ: Մեր նվերը հայ ժողովրդին հետեւյալն է լինելու՝ Նոր տարին առանց այս կլանի, կեղեքիչների ու նյութապաշտների»,- ասաց նա: Հարցին, թե ինչպես են պայքարելու հաջողության հասնելու համար, Ժ.Սեֆիլյանը նշեց. «Այս անգամվա հաջողության բանալին պետք է լինի այն, որ մինչ օրս ընդդիմությունը պայքարը մղել է սիստեմի մեջ՝ տրամաբանությամբ:
Վերջապես մեզ հաջողվել է կոնսենսուսի գալ քաղաքական ուժերի հետ այն առումով, որ ճիշտը սիստեմից դուրս պայքար մղելն է: Հարցի լուծումը լինելու է փողոցում՝ բազմահազար ժողովրդի միասնականությամբ»,- ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլերի են գնալու այն պարագայում, երբ քաղաքապետարանն արգելել է վրաններ խփել Ազատության հրապարակում:
«Որոշողը ժողովուրդն է»,- հայտարարեց նա:
Սոսե Չանդոյան