«WhoScored». Մխիթարյանը` ամսվա խորհրդանշական հավաքականներում
Спорт«WhoScored» վիճակագրական կայքը կազմել է Եվրոպայի լիգայի և Բունդեսլիգայի նոյեմբեր ամսվա խորհրդանշական հավաքականները:
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույնների թվում է:
Եվրոպայի լիգայի ամսվա խորհրդանշական հավաքականը
Դարպասապահ` Էթան Հորվաթ («Մյոլդե»):
Պաշտպաններ` Մաջիո («Նապոլի»), Կարա («Անդերլեխտ»), Բրաբեց («Սպարտա»), Իսմայիլ Կոյբաշի («Բեշիկթաշ»):
Կիսապաշտպաններ` Նկուդու («Օլիմպիկ Մարսել»), Օնազի («Լացիո»), Բենյատ Էչեբարիա («Ատլետիկ»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսսիա Դորտմունդ»):
Հարձակվողներ` Մանոլո Գաբիադինի («Նապոլի»), Արից Ադուրիս («Ատլետիկ»):
Բունդեսլիգայի ամսվա խորհրդանշական հավաքականը
Դարպասապահ` Մարվին Հիտց («Աուգսբուրգ»):
Պաշտպաններ` Ռիսե («Քյոլն»), Դոմինիկ Մարոհ («Քյոլն»), Մարտինես («Բավարիա»), Մարսել Շեֆեր («Վոլֆսբուրգ»):
Կիսապաշտպաններ` Տրաորե («Բորուսսիա Մյոնխենգլադբախ»), Դուգլաս Կոստա («Բավարիա»), Արտուրո Վիդալ («Բավարիա»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսսիա Դորտմունդ»):
Հարձակվողներ` Մաքս Կրուզե («Վոլֆսբուրգ»), Թոմաս Մյուլլեր («Բավարիա»):