Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գեղարքունիքի մարզկենտրոնում գեներալ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ օծվեց Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)

Общество

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներ են տեղադրվում Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ սփյուռքի բոլոր համայնքներում:

Մինչ օրս տեղադրվել է 38 խաչքար, որոնցից 10-ը կանգնեցվել են Արցախում, մեկը՝ Երուսաղեմի հայկական թաղամասում, մյուսները՝ ՀՀ քաղաքներում ու գյուղերում: 1915 թվականից մեկ դար անց էլ թուրքերը, չհագենալով հայի արյամբ, որոշեցին իրականացնել եւս մեկ ցեղասպանություն, սակայն այս անգամ արդեն մշակութային: Նպատակը մեկն է՝ ոչնչացնել հայկական մշակույթը, ձեռագիրն ու հետքը մեր պապական հողերից: Ի հեճուկս այս ամենի եւ ի ապացույց թշնամիների, որ հայերը միասնական են, իսկ ստեղծագործ ոգին՝ անմահ, ԵԿՄ նախագահը ապրիլի 24-ի սրբադասման արարողությունից հետո որոշեց գործի անցնել:

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի կողմից օծվեց Ջուղայում ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը, որը տեղադրվել էր ԵԿՄ վարչության անդամ Ռազմիկ Զախարյանի հովանավորությամբ: Խաչքարի օծումից հետո պատանի երկրապահները, հարգանքի տուրք մատուցելով, ծաղկեպսակ դրեցին խաչքարի մոտ, իսկ ԵԿՄ վարչության նախագահը, Գեղարքունիքի մարզպետը, Գավառի քաղաքապետն ու հավաքված մարդիկ ծաղիկներ դրեցին, որից հետո Մանվել Գրիգորյանը ողջույնի խոսքով դիմեց ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին ու մայրերին:

«Հարգելի´ եռասերունդ երկրապահական ընտանիք, սիրելի՛ մայրեր, քույրեր, ողջունում եմ բոլորիդ Ջուղայի խաչքարերի հերթական կրկնօրինակի տեղադրման կապակցությամբ: Այս խաչքարերը մենք տեղադրում ենք Արցախի, Հայաստանի, Սփյուռքի բոլոր տարածքներում: Սա կարեւոր ակցիա է Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի տարում: Այս կերպ մենք ոչ միայն հարգում ենք ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը, այլեւ ցույց ենք տալիս ամբողջ աշխարհին, որ հայ մշակույթը, հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատն անմահ են, անպարտելի են: Այսօր թուրքերի ավերած Ջուղայի խաչքարի կրկնօրինակի տեղադրումն է Գեղարքունիքի մարզում:

Սա ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մարզ է մի քանի պատճառով: Նախ` Գեղարքունիքը տարածքով Հայաստանի ամենամեծ մարզն է եւ այդ տարածքն ընդգրկում է քաղցրահամ ջրի պաշար հանդիսացող Սեւանա լիճը: Բացի այդ` Գեղարքունիքի մարզը նաեւ սահմանամերձ է: Մարզը սահմանակից է Ադրբեջանին, ուստի վստահաբար կարող ենք պնդել, որ այս մարզի ամբողջ բնակչությունը` նորածնից մինչեւ 100-ամյա ալեհեր, երկրապահ է: Մարզի բնակիչներն ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան ազատամարտին, ցավոք, ունեցել են նաեւ հարյուրավոր զոհեր, եթե ստույգ նշենք՝ 238 զոհ:

Մարզի հազարավոր քաջեր հաշմանդամ են դարձել, վիրավորվել են Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության ժամանակ, հենց թեկուզ իրենց բնակավայրի պաշտպանության ժամանակ: Այսօր ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցում հաշվառված է մոտ 5 հազար հոգի՝ ներառյալ պատանի եւ երիտասարդ երկրապահները»,- ասաց Մ. Գրիգորյանը՝ հավելելով, որ Գեղարքունիքի մարզը ոչ միայն լավ ազատամարտիկիներ է տվել, այլեւ հայրենասեր մտավորականներ, ուսուցիչներ, որոնք սահմանաբնակ երեխաներին գրագիտության եւ հայրենասիրության, հայրենաճանաչության դասեր են տվել, ինչպես նաեւ լավ մարզիկներ, արվեստագետներ, արհեստավորներ:

«Այս հողից նաեւ լավ գործարարներ, բարերարներ են դուրս եկել, ինչպիսին մեր սիրելի Ռազն է` Ռազմիկ Զախարյանը: Նա այս հող ու ջրի զավակն է, էությամբ՝ երկրապահ եւ արդեն տեւական ժամանակ աջակցում է ԵԿՄ ձեռնարկումներին: Նրա աջակցությամբ հիմնանորոգվել է Երկրապահի վարչության տարածքը, կառուցվել են պատանի երկրապահների ուսուցման լսարան, թանգարան, գրադարան: Հիմա էլ հայրենասեր գործարարն այստեղ՝ մեր կողքին է: Թույլ տվեք շնորհակալությունս հայտնել նաեւ Գավառի քաղաքապետին, որ նույնպես երկրապահ է եւ, բնականաբար, սատարեց Ջուղայի խաչքարի տեղադրման երկրապահական ձեռնարկին»,- ասաց Մանվել Գրիգորյանը։

Շնորհակալական խոսքից հետո գեներալը դիմեց նաեւ ազատամարտիկների մայրերին՝ ասելով. «Այս տարածքների մայրերը, ինչպես բոլոր հայ մայրերը, հերոսներ են եւ շարունակում են հերոսներ ծնել, շարունակում են հայ ազգին, Հայաստան պետությանը շնորհալի, տաղանդավոր զավակներ պարգեւել: Կրկին շնորհավորելով մարզկենտրոն Գավառում խաչքարի տեղադրման կապակցությամբ` մաղթում եմ մեր ժողովրդին միասնականություն, համախմբում: Միասնական հայ ազգը 21-րդ դարում բազում նշանակալի հաղթանակներ է ունենալու:

Երկրապահ կամավորականների միությունը հայոց միասնականության գաղափարակիրն է եւ այդ գաղափարի քարոզիչը»։ Խոսքի ավարտից հետո ԵԿՄ նախագահը Երկրապահ կամավորական միության ազատամարտիկների մայրերին պարգեւատրեց «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, իսկ Վրթանես եպիսկոպոսը նվիրեց Աստվածաշունչ ու ծաղիկներ:

Սոսե Չանդոյան

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»