Ереван, 02.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии Создан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографии Баронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмом Грузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом Царукяном В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван Аншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея Прокофьева Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20 Артур Аванесян («Кандаз») объявил голодовку


Բողոքի հետքերով. բուժհաստատության տեղեկատուն հրաժարվում է հետազոտման սակագինն ասել

Интервью

Գաղտնիք չէ, որ բուժհաստատություններ դիմելն այսօր բավական թանկարժեք հաճույք է դարձել, որից ոչ բոլորն են ի վիճակի օգտվել: Վիճակը մեղմելու համար կառավարության կողմից ընդունվել են որոշումներ, համաձայն որոնց՝ սոցիալական որոշ խմբերում ընդգրկված անձիք իրավունք ունեն պետպատվերի շրջանակներում հետազոտվել, բուժում ստանալ, այսինքն՝ լուծել իրենց առողջական խնդիրները: Սակայն, հասարակության ստվար մասն իր սեփական գրպանից բավականին կլորիկ գումար է վճարում և իր միջոցներով է փորձում հոգ տանել սեփական առողջության մասին: Նույնիսկ կան դեպքեր, երբ բուժվելու համար մարդիկ իրենց տունն են գրավ դնում այս կամ այն վիրահատության համար պահանջվող գումարը վճարելու համար: Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք և ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում պատշաճ հետազոտվելու և հիվանդության բուժումը սկսելուց առաջ բոլորն էլ փորձում են համապատասխան բուժհաստատությունից տեղեկանալ, թե որքան գումար է հարկավոր ունենալ հետազոտվելու, ապա՝ բուժում ստանալու համար:

Օրերս Orer.am-ի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի, ով բողոքում էր, որ Ա. Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի տեղեկատուի հեռախոսավարուհին իրեն պատշաճ տեղեկություն չի տրամադրել: Նա մասնավորապես նշում էր, որ իր այն հարցին, թե աչքերի նախնական զննություն անցնելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ ունենալ, տեղեկատուի աշխատակիցը չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ իրենք նման տեղեկություն հեռախոսով չեն տրամադրում: «Ես շրջանից պետք է գամ Երևան աչքերս ստուգելու համար, բնականաբար, ինձ հետաքրքրում էր, թե որքան գումար պետք է ունենամ, որ մի քանի անգամ չգնամ-գամ: Տեղեկատուի աշխատակիցը սակայն, ինձ ասաց, որ ծառայությունների գումարի մասին տեղեկությունը պետք է տեղում ստանամ: Չեմ հասկանում՝ ինչու են հավելյալ բարդություններ ստեղծում և արդյո՞ք հնարավոր չէ լիարժեք տեղեկություն տրամադրել»,- վրդովված ասում էր խմբագրությանը դիմած քաղաքացին:

Հարցի մասին պարզաբանում ստանալու համար Orer.am-ը դիմեց Ա. Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին:

- Պարոն Մալայան, հասարակության մի ստվար մասը պետպատվերի շրջանակներում կարող է անվճար հետազոտություն անցնել, սակայն կան հետազոտություններ, որ, անկախ սոցիալական այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից, այն վճարովի հիմունքներով է իրականացվում: Ինչո՞ւ:

- Անվճար բուժսպասարկումը ոչ բոլոր դեպքերին է վերաբերում՝ անկախ նրանից, թե դիմողը սոցիալական այս կամ այն խմբին պատկանո՞ւմ է, թե՞ ոչ: Քանի որ կան հետազոտություններ, որոնք պետպատվերի շրջանակներից դուրս են: Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք պետպատվերի շրջանակներում չեն հետազոտվում, ապա գործում են հստակ սակագներ: Ի դեպ, նախնական հետազոտությունը, որի շրջանակներում բավականին ստուգումներ է իրականացվում, արժե 17 հազար դրամ: Բացի այդ, այս կամ այն մասնագետի խորհրդատվությունը ստանալու համար այլ սակագներ նույնպես գործում են մեր հաստատությունում, որի վրա արդեն չի տարածվում պետպատվերը:

- Իսկ ինչու՞ ձեր հիվանդանոցի տեղեկատու ծառայության աշխատակիցները մարդկանց չեն տեղեկացնում այդ սակագների մասին և խորհուրդ են տալիս սակագներին տեղում ծանոթանալ: Չէ՞ որ կան մարդիկ, որոնք շրջաններից են գալիս և իրավունք ունեն նախապես իմանալ, թե որքան գումար է իրենց անհրաժեշտ նախնական հետազոտություն անցնելու համար:

- Մեզ մոտ բոլոր տեղերում փակցված են հետազոտությունների և ծառայությունների սակագները, իսկ տեղեկատուի աշխատակիցները հրաժարվում են պատասխանել նման հարցերի, քանի որ շատ դեպքերում մարդիկ, իմանալով նախնական զննության սակագինը, մտածում են, որ այն բոլոր հետազոտություններին է վերաբերում: Սակայն, նորից եմ կրկնում, կան հետազոտություններ, որոնք դուրս են պետպատվերի շրջանակներից և նույնիսկ պետպատվերի շրջանակներում հետազոտություն անցնողները նույնպես պետք է վճարում կատարեն:

- Ինֆորմացիայի 90 տոկոսից ավելին մարդիկ ստանում են աչքերի միջոցով, ուստի ի՞նչ խորհուրդ կտաք մեր ազգաբնակչությանը:

- Չեմ ուզում կրկնել այն հայտնի արտահայտությունը՝ «աչքիդ լույսը պահիր, ինչպես աչքիդ լույսը», բայց իրականում դա այդպես է և վայ այն մարդուն, ով կորցնում է աչքի տեսողությունը: Բայց, դժբախտաբար, լինում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում վերականգնել տեսողությունը: Դա, իհարկե, մարդու բոլոր օրգաններին է վերաբերում: Կոչ եմ անում բոլորին ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ և ամենակարևորը՝ ժամանակին դիմել բժշկի և վստահել նրան:

Արմինե Գրիգորյան

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САР