Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին
ПолитикаԲելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամ ուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը և Իվիցա Դաչիչն անդրադարձել են ԵԱՀԿ-ում սերբական նախագահության ընթացքին, կազմակերպության օրակարգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:
Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկել են հայ-սերբական օրակարգի հարցեր: Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Սերբիայի համատեղ ջանքերը՝ ուղղված բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։