Մարիո Գյոտցե. Կուզեինք, որ Գվարդիոլան մնար
СпортՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հույս է հայտնել, որ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի հեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո։
-Գվարդիոլայի որոշո՞ւմը։ Նրա գլուխը մտնել չես կարող, որոշումը պետք է ակումբն ու Գվարդիոլան ինքը կայացնեն։ Բարդ է այստեղ ինչ-որ բան կանխատեսել։
Նրա ղեկավարությամբ մենք հաջող ենք խաղացել, նրա ոճը հարմար է թիմին, և այս ամենում մարզչի դերը շատ մեծ է։ Մենք ուրախ կլինենք, եթե նա մնա։ Նրա փիլիսոփայությունը մեզ համապատասխան է, և այդ ժամանակ գերազանց կլինի, եթե նա մնա,-նշել է Գյոտցեն։