ԱՊԼ. «Տոտենհեմը» ոչ-ոքի խաղաց, «Լեսթերը» հաղթեց «Սուոնսիին»
СпортԱնգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Տոտենհեմը» ոչ-ոքի խաղաց «Վեսթ Բրոմվիչի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով. դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Ջեյմս Մակլին, իսկ հյուրերից՝ Դելե Ալին: Այս հանդիպումից հետո «Տոտենհեմն» ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Բրոմվիչը» 13-րդ տեղում է՝ 19 միավորով:
Զուգահեռաբար ընթացող «Սուոնսի»-«Լեսթեր» հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով. հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռիյադ Մահրեզը: Այս հաղթանակի շնորհիվ «Լեսթերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 32 միավոր, իսկ «Սուոնսին» մնաց 14 միավորով՝ 15-րդ տեղում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Վեսթ Բրոմվիչ» - «Տոտենհեմ»՝ 1:1
Գոլերը՝ Մակլին 39՜ - Ալի 15՜
«Սուոնսի» - «Լեսթեր»՝ 0:3
Գոլերը՝ Մահրեզ 5՜, 22՜, 67՜