Սքոթ. Բրայանտը կարիերան ավարտելու մասին ինձ հայտնեց խաղի ընդմիջման ժամանակ
Спорт«Լոս Անջելես Լեյքերսի» գլխավոր մարզիչ Բայրոն Սքոթը պատմել է, թե ինչպիսի հանգամանքներում է իմացել թիմի թեթև հարձակվող Կոբի Բրայանտի` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերայի ավարտելու որոշման մասին:
«Պորտլենդի» դեմ խաղի 3-րդ քառորդի մեկնարկից առաջ ես Կոբիին ասացի. «Դու առաջին կեսում խաղադաշտում 20 րոպե ես անցկացրել: Պետք է նվազեցնել քո խաղաժամանակը»: Իսկ նա պատասխանեց. «Լավ, մարզիչ. ես դեմ չեմ: Հանդիպումից հետո հայտարարելու եմ կարիերաս ավարտելու մասին»,- Սքոթի խոսքերն է մեջբերում ESPN-ը: