Հայաստանում կայացել է Սահմանադրական փոփոխությունների ժողովրդավարական հանրաքվե. Էդուարդ Շարմազանով
ПолитикаՀայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համապատասխանում է ժողովրդավարական չափանիշներին: «Արարատ» հեռուստաընկերության եթերում նման կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:«Հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կայացել է ժողովրդավարական հանրաքվե: Ես պարբերաբար կապի մեջ եմ եղել մեր միջազգային գործընկերների և դիտորդների հետ, ովքեր բոլորը միաբերան նշել են, որ այս հանրաքվեն համապատասխանում է մեր երկրի ստանձնած պարտավորություններին, ժողովրդավարության և թափանցիկության չափանիշներին»,- հայտնեց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով քվեարկության ընթացում գրանցված ահազանգերին և խախտումների դեպքերին` Շարմազանովը նշեց, որ քանակային առումով դրանք շատ չեն եղել և չէին կարող ազդել քվեարկության ընթացքի վրա: «Ընտրական գործընթացը կենդանի գործընթաց է, որում ներգրավված են շուրջ 2 միլիոն քաղաքացիներ: Բնականաբար, կլինեն նաև խախտումներ ու ահազանգեր: Կարևոր է, որ այդ ահազանգերը չարհամարվեն ուժային կառույցների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Հաստատված ահազանգերի դեպքում ոստիկանությունը և գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված կարգով իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկել են համապատասխան քայլեր»,- նման գնահատական տվեց օրենսդիրի փոխխոսնակը:
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկությունն ավարտվել է: Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվել են: Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 5 հազար 333 մարդ, որըկազմում է ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թվի 39.17 տոկոսը: Ժամը 21:00- ին Կենտրական ընտրականհանձնաժողովը կհրապարակի վերջնական տվյալներ հանրաքվեին մասնակցած քաղաքացիների թվաքանակիվերաբերյալ: Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ առաջին տվյալները ԿԸՀ-ն կհրապարակի ժամը 00:00-ին: