Սահմանադրության փոփոխությունների կողմ է արտահայտվել քվեարկողների 63.35, դեմ՝ 32.35 տոկոսը
ПолитикаՀայաստանում ամփոփվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 1997 տեղամասերի արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63.35, դեմ՝ 32.35 տոկոսը: Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 566 հազար 782 անձից մասնակցել է 1 միլիոն 303 հա զար 221-ը՝ 50,77 տոկոս: Անվավեր է ճանաչվել 50 հազար 323 քվեաթերթիկ:
