ԼՂՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
ПолитикаԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը հանդ ես կգա ելույթով, ինչպես նաև կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում` հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԱՄՆ կոնգրեսականների հետ։