Հանրաքվեն բոյկոտելու կոչ անող ուժերը մերժվել են և դարձել են մարգինալ. Շարմազանով
ПолитикаԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկությամբ ցույց են տվել, որ մերժում ու արհամարհում են բոյկոտը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը նշեց, որ հանրաքվեն բո յկոտելու կոչեր հնչեցնող քաղաքական ուժերը փաստացի դարձել են մարգինալ: «Շուրջ 825 հազար ձայնը լուրջ վստահության պաշար է, շատ լուրջ ցուցանիշ է, և մենք շնորհակալ ենք այն քաղաքացիներին, ովքեր գիտակցել են, որ այս պահին Հայաստանի անվտանգության, իշխանության հավասարակշռման , ժողովրդավարացման գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Եվ արդյունքում մեր քաղաքացիների մեծամասնությունը «այո» քվեարկեց»,- նշեց Շարմազանովը:
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ իշխանությունների համար կյանքի ու մահվան խնդիր չի եղել ամեն կերպ անցկացնել սահմանադրական բարեփոխումները: «Մեզ համար կարևոր էր, որպեսզի լինի ժողովրդի քվեարկության պատկերը, և այդ պատկերը եղավ: Մենք նաև հարգում ենք «ոչ» քվեարկած քաղաքացիների կարծիքը: Բնականաբար, եղել են մի քանի հարյուր հազար քաղաքացիներ, ովքեր «ոչ» են ասել սահմանադրական բարեփոխումներին, դա էլ իրենց սահմանադրական իրավունքն է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով ընտրախախտումների մասին խոսակցություններին՝ Շարմազանովն արձանագրեց՝ չնայած բոլոր խախտումներին հանրաքվեն համապատասխանել է իրենց ընդունած պարտավորություններին: «Եթե նույնիսկ եղել են խախտումներ, ապա պետք է նշեմ, որ ոստիկանությունը, դատախազությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնացել են բոլոր ահազանգերի հետևից: Իսկ մենք պետք է աստիճանաբար վերացնենք բոլոր խախտումները: Իհարկե, եղել են խախտումներ: Սակայն վերջնական գնահատականը կտան դիտորդները, թե եվրոպական, թե ԱՊՀ և թե տեղական դիտորդները»,- հավելեց Շարմազան ովը:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, ովքեր գնացել են ընտրատեղամասեր և մասնակցել են քվեարկությանը՝ անկախ նրանից՝ «ոչ» են քվեարկել, թե «այո»: