Ֆուտզալի Հայաստանի առաջնությունում կայացան 4-րդ տուրի հանդիպումները
СпортՖուտզալի Հայաստանի առաջնության 4-րդ տուրի հանդիպումները տեղի ունեցան դեկտեմբերի 5-ին և 6-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
4-րդ տուրի հանդիպումների արդյունքները հետևյալն են՝ ՀՊՏՀ-«Գյումրի»՝ 6:4, ՎՊՀ-«Չարբախ»՝ 6:6, «Արթիկ»-«Հրազդան»՝ 9:4:
4 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է ՀՊՏՀ-ն, «Չարբախը» 7 միավորով երկրորդն է, «Հրազդանը» 6 միավորով երրորդն է: