Խորհրդարանի տխրագույն երանգը (լուսանկար)
ПолитикаԱԺ նիստերի դահլիճում այսօր` օրվա երկրորդ կեսին, կարելի էր մատների վրա հաշվել ներկա գտնվող պատգամավորների թիվը:
Իրավիճակը, ինչ խոսք, ընկալելի է՝ սահմանադրական փոփոխությունների համար օր ու գիշեր բզեզի պես աշխատող Հանրապետականները վերջապես վայելում էին իրենց «փառապանծ» հաղթանակը, ընդդիմադիրների մի մասը բոյկոտել էր նիստերը, իսկ սրան-նրան գաղափարական առումով կպած որոշ քաղաքական ուժեր relax-ի մեջ են՝ հանգստի հետ մտքում պատկերացնելով ապագա նախարարական ու պատգամավորական աթոռների դասավորվածությունը:
Ինչ խոսք, իրավիճակը ոչ թե նախանձելի, այլ մի բան էլ ավելի՝ ողբալի է, քանզի երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ամեն ինչ ընթացել է այնպես, ինչպես անցկացվել են բոլոր ընտրություններն ու հանրաքեվները՝ բացահայտ կեղծիքով ու զոռբայությամբ, ինչի վերաբերյալ արդեն հարուցվել են երեքից ավելի քրեական գործեր:
Դե ինչ, մանդատավոր տիկնայք ու պարոնայք, դուք ձեր հիմնական առաքելությունը կատարել եք, այժմ կարող եք համենալ խորհրդարան ու փայլել ԱԺ բարձր ամբիոնից ձեր անգին ու նմանը չունեցող մտքերով՝ դոշ տալով ու պաշտպանելով մեկը մյուսին: Անհամբեր սպասում ենք ձեր հերթական բեմականացումներին...

Սոսե Չանդոյան