Վենգեր. Հստակ գիտենք՝ ինչ է պետք անել
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ «Օլիմպիակոսի» հետ վճռորոշ հանդիպումից առաջ կիսվել է ակնկալիքներով:
-Այս իրավիճակի դրական կողմն այն է, որ մենք հստակ գիտենք՝ ինչ է պետք անել: Գիտենք, որ առաջին իսկ րոպեից պետք է պայքարենք: Հույս ունենք, որ շարունակելու ենք պայքարը: Հասկանում ենք, թե մեզ ինչ է սպասվում, վերլուծել ենք «Օլիմպիակոսի» խաղը:
ԱՊԼ-ի 15-րդ տուրի՝ «Սանդերլենդի» հետ խաղում մեր կազմը լիովին փոխվել էր, քանի որ վերջին շաբաթների ընթացքում վնասվածքներ են ստացել առանցքային ֆուտբոլիստներ Սանտի Կասորլան, Ֆրանսիս Կոկլենը. մեզ հավասարակշռվածություն էր անհրաժեշտ: Այդ խաղում այնքան էլ ինքնավստահ չէինք, քանի որ նախորդ տուրում չէինք հաղթել:
Հոգեբանական տեսանկյունից «Օլիմպիակոսի» հետ այլ հանդիպում է սպասվում: Մենք պարզապես պետք է հաղթենք,-Վենգերի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: