«Էրեխե'ք, էս ո՞վ ա». Սեյրան Սարոյանը նույնպես չճանաչեց Մարինե Մարաբյանին
ПолитикаԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում անցկացվում էին ՀՌԱՀ անդամի ընտրություններ: Դրանց մասնակցող որոշ պատգամավորների լրագրողները առաջին անգամ էին տեսնում: Այդ պատգամավորներից է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարինե Մարաբյանը, որը ոչ միայն չի հաճախում ԱԺ նիստերին, այլև բացարձակապես չի զբաղվում օրենսդիր գործունեությամբ: Վերջինս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Այնուամենայնիվ, լրագրողները համառորեն վազում էին Մարինե Մարաբյանի հետևից` հույս ունենալով գոնե մեկ բառ լսել խորհրդարան չհաճախող պատգամավորից, միջանցքում զարմացած այդ ամենին հետևում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա հարցրեց. «Էրեխե’ք, էս ո՞վ ա»: