ՀԱՊԿ-ի երկրները պաշտպանեցին Ռուսաստանի գործողությունները Սիրիայում. Յուրի Խաչատուրով
ПолитикаՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմական կոմիտեի նիստի մասնակիցները միաձայն պաշտպանեցին Սիրիայում ՌԴ-ի գործողությունները, ինչպես նաեւ դատապարտեցին Թուրքային, որի կործանիչը նոյեմբերի վերջին խոցել Է Սու-24 ռուսական ռմբակոծիչը: Այդ մասին հայտնել Է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, որին նիստում անցել Է Ռազմական կոմիտեի նախագահությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՊԿ-ի մասնակից երկրների շտաբների բոլոր պետերը պաշտպանեցին Ռուսաստանի դիրքորոշումը եւ ստոր ագրեսիա որակեցին Թուրքիայի Հանրապետության գործողությունները: Մենք դա այլ կերպ չԷինք ցանկանում գնահատել. դա հարված Էր թիկունքին, ինչի մասին ասացին Ռուսաստանում»,-նշել Է Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ նիստի մասնակիցները «Ռուսաստանին աջակցեցին նրա բոլոր որոշումներում»: «Մենք Ռուսաստանի հետ ենք բոլոր հարցերում: ՀԱՊԿ-ն, ինչպես երբեք, միասնական Է ու համախմբված: Մենք ամրանալու ենք: Բոլոր որոշումները, որոնք այսօր ընդունվեցին կոմիտեում, հաստատում են իմ խոսքերը»,-հայտարարել Է Խաչատուրովը: