Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գագիկ Բեգլարյանը չինական ընկերության հետ տորագրել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման պայմանագիրը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև ստորագրվել է աշխատանքների իրականացման երկկողմ պայմանագիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, չինական ընկերությունը կկառուցի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ Թալին-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ երկարությամբ հատվածը: Ընկերությունն աշխատանքները կիրականացնի 74.066.179,92 մլն եվրո գումարով: Ճանպարհահատվածը կկառուցվի Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային միջոցների, Եվրոպական Միության դրամաշնորհի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ:

Շինարարությունը, ըստ պայմանագրի, կմեկնարկի 2016թվականի մարտից։ Ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է կառուցել երեք տարվա ընթացքում:

Ընկերության հետ տեղի ունեցած մինչպայմանագրային բանակցությունների արդյունքում՝ շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ մի քանի առանցքային հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի չինական կողմը ճանապարհի կառուցման համար մեծամասամբ օգտագործելու է տեղական շինանյութեր. մասնավորապես, ցեմենտը, խիճը, ավազն ու այլ հանքանյութեր 100%-ով կլինեն հայաստանյան ծագմամբ:

Շինարարության ենթակապալառու ընկերությունները, ենթախորհրդատուները, շինարարության իրականացման ընթացքում ոչ հիմնական տեխնիկան, սարքերն ու սարքավորումները, աշխատանքների  կազմակերպման համար անհրաժեշտ այլ նյութերն ու ապրանքները հնարավորինս ներգրավվելու ու օգտագործելու են տեղական աղբյուրներից, և որ ամենակարևորն է, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ աշխատուժի շուրջ 70 տոկոսը լինելու է Հայաստանից:

«Առաջին մեր նախապայմաններից մեկն այն է, որպեսզի աշխատուժը լինի Հայաստանի Հանրապետությունից. մոտավորապես 70 տոկոսը, և ճանապարհը հիմնականում կառուցվի մեծ մասով տեղական հումքից: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանքը» մեր հանրապետության համար ունի կարևոր և ռազմավարական մեծ նշանակություն: Կարծում եմ, ձեր փորձը և հմտությունները կկիրառեք այս ճանապարհահատվածի շինարարության մեջ, որի արդյունքում կունենանք բարձր չափանիշները բավարարող ճանապարհ: Մենք մեծ հավատով ենք և հույս ունենք, որ դուք կանեք այն ամենը, ինչ պահանջվում է մեր Հանրապ ետության կողմից: Առաջին հերթին որակ, երկրորդ՝ ժամանակին աշխատանքներն ավարտել»,- ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Չինաստանի  դեսպան Թիան Էրլուն նշել է, որ չինական ընկերության մուտքը մեր երկիր և համագործակցությունը տեղական ընկերությունների հետ կանդրադառնա ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման, այլ նաև երկու պետությունների միչև եղած բարեկամական կապերի վրա. «Չինական կազմակերպության համար մեծ հնարավորություն է մտնել հայկական շուկա և համարգործակցել տեղի կազմակերպությունների հետ: Սա ոչ միայն չինական ընկերության հաղթանակն է, այլև երկու երկրների դեսպանատների միջև համագործակցության արդյունքն է: Հայաստանի համար ռազմավարական նշանակության ծրագրում չինական ընկերության գործունեությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ հայ-չինական հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է նա:

Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը բազմամյա աշխատանքային փորձ ունի ինչպես Չինաստանում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս: Այն ընդգրկված է աշխարհի շուրջ 80 երկրներում իրականացվող ավելի քան 500 ծրագրերում: Ընկերությունը բետոնյա պատվածքով ճանապարհներ է կառուցել նաև մեր տարածաշրջանում: Նրանք աշխատել են Ղազախստանում, Տաջիկստանում և հարևան Վրաստանում: «Այս տարածարջանում ճանապարհների կառուցման փորձ մենք արդեն ունենք: Մասնավորապես, Վրաստանում մեր աշխատանքը շատ հաջող և լավ է ընթացել: Հույս ունենք, որ նույն ձևով կաշխատենք նաև Հայաստանում: Կկիրառվեն նույն տեխնոլոգիաները և տեխնիկական միջոցները: Այստեղ կհամագործակցենք նաև հայ մասնագետների հետ, ինչը, կարծում եմ, արդյունավետ ու փոխշահավետ կլինի։ Ճանապարհի որակն ու ժամկետները կպահպանվեն ըստ պայմանագրի»,- նշել է դեսպանը:

Կնքված պայմանագրի հատուկ դրույթներով աշխատանքների պատվիրատուի իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ: Պայմանագրով առավել բարձրացվել է տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատվությունը: Հստակեցվել է նաև ճանապարհի կառուցման որակը ստուգելու համար հիմնական, կարևոր փորձարկումների անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ դրանք նախատեսվում են ոչ միայն աշխատանքի ավարտման փուլում, այլև աշխատանքների ընթացքում:

Պայմանագրի ստորագրումից հետո Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հեռանկարում` «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, իսկ երկիրը, որպես տարանցիկ գոտի, գրավիչ կդառնան բեռնափոխադրողների համար: «Մենք այսօր ունենալու ենք հարավից -հյուսիս մի ճանապարհ, որը 50 տոկոսով կրճատում է ժամանակը: Արագության առումով մի քանի անգամ  որակը բարձրանում է։ Սա մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, բացի դրանից չինական այս կազմակերպության առաջարկը շատ լավ ն էր և գնի առումով և բոլոր առումներով։ Մենք նաև հետաքրքրվել ենք. աշխարհում այս կազմակերպությունը բարձր որակով աշխատանքներ է իրագործել և ես համոզված եմ, որ Հայաստանում իրենք այս աշխատանքները կիրագործեն մեր հսկողության տակ, բարձր որակով»:

Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը հաղթող է ճանաչվել «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքում, որին մասնակցում էին 5 կազմակերպություններ՝ երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովի կողմից գնահատվել է կազմակերպությունների որակավորումը և տեխնիկական առաջարկները: Երկրորդ փուլում` բացվել են գնային առաջարկները։

Եկող տարի՝ 2016 թվականին, շինաշխատանքներ կմեկնարկեն նաև Տրանշ 3-ի հաջորդ՝ Թալին-Լանջիկ հատվածում: 18.7կմ ճանապարհի կառուցման մրցույթին մասնակցում է 6 ընկերություն: Առաջիկայում կհրապարակվի հաղթողի անունը: Այս տարվա ավարտին «Հյուսիս-հարավ» ծրագրի պատասխանատուները պատրաստվում են ևս մեկ կարևոր միջոցառման. լիարժեք շահագործման է հանձնվելու ճանապարհաշինական հսկայի առաջին հատվածը՝ Երևան-Արտաշատ-Երևան-Աշտարակ 31կմ ընդհանուր երկարությամբ բետոնապատ արագընթաց մայրուղին:

При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship