Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պետբյուջեի ծախսերի 14 տոկոս աճը մեծամասամբ պայմանավորվել է ընթացիկ ծախսերի 13.9 տոկոս ավելացումով

Այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի 1 տրլն 36.1 մլրդ դրամ (ավելի քան 2 մլրդ 135.2 մլն ԱՄՆ դոլար) կազմած ծախսերի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով կամ 127.1 մլրդ դրամով աճը մեծամասամբ պայմանավորվել է ընթացիկ ծախսերի աճով, որոնք կազմել են 981.7 մլրդ դրամ և ավելացել 13.9 տոկոսով կամ 120 մլրդ դրամով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը, ընթացիկ ծախսերի աճը հիմնականում պայմանավորվել է կենսաթոշակների, ծառայությունների և ապրանքների ձեռքբերման, աշխատավարձի, դրամաշնորհների, այլ ծախսերի, ինչպես նաև արտաքին պարտքի սպասարկման ծախսերի աճով: Ընթացիկ ծախսերի տարեկան ծրագիրը կատարվել է 80.2 տոկոսով: 

Այս տարվա առաջին տասն ամիսներին 109.7 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է տարեկան ծրագրի 76 տոկոսը և 23.5 տոկոսով (20.9 մլրդ դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորվել է 2014 թվականի հուլիսի 1-ից պետա­կան պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշ­խա­տավարձի բարձրացմամբ և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությամբ, որով սահմանվել է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վարձատրության միասնական համա կարգ: 

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեից օգտագործվել է 198.2 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 75.6 տոկոսը և 12 տոկոսով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված պայմանագրային այլ ծառայությունների, նյութերի ձեռքբերման, ինչպես նաև ընթացիկ նորոգման և պահպանման ծախսերի աճով: 

Ընթացիկ ծախսերի 32.8 տոկոսը` 322.2 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով տարեկան ծրագրի 81.5 տոկոս կատարողական: Նշված գումարից 222.3 մլրդ դրամն ուղղվել է կենսաթոշակների, 99.9 մլրդ դրամը` նպաստների վճարմանը: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն աճել են 14.5 տոկոսով կամ 40.8 մլրդ դրամով, ընդ որում, 1.8 տոկոսով (1.8 մլրդ դրամով) աճել են նպաստները, 21.3 տոկոս-ով (39 մլրդ դրամով)` կենսաթոշակները:

Պետական պարտքի սպասարկմանը 2015 թվականի նշված ժամանակահատվածում ուղղվել է 68.4 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 89.6 տոկոսը: Դրանից ավելի քան 31.3 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 37 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը, որոնք կազմել են տարեկան ծրագրով նախատեսված հատկացումների, համապատասխանաբար, 94.8 տոկոսը և 85.6 տոկոսը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 16.2 տոկոսով կամ 9.5 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` պայմանավորված արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: 

2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 26.1 մլրդ դրամի սուբսիդիաներ, որոնք կազմել են տարեկան ծրագրի 79.2 տոկոսը և 14.2 տոկոսով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: 

Այդ ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 120 մլրդ դրամի դրամաշնորհներ, որից 118.5 մլրդ դրամը` պետական հատվածի այլ մակարդակներին, 1.4 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին, 20.6 մլն դրամը՝ օտարերկրյա կառավարություններին. համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվել են 36.7 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք կազմել են տարեկան ծրագրային հատկացումների 83.3 տոկոսը և նախորդ տարվա առաջին տասն ամիսների համեմատ աճել 13 տոկոսով կամ 4.2 մլրդ դրամով: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 84.7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ նշված ծախսերն աճել են 11.7 տոկոսով կամ 12.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորվել է այլ ընթացիկ դրամաշնորհների, պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների և ընթացիկ սուբվենցիաների աճով: 

Այս տարվա առաջին տասն ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցներից 137.2 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին, որոնք կազմել են տարեկան ծրագրի 80 տոկոսը և 9.4 տոկոսով կամ 11.8 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: 

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2015 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել են 54.4 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրով նախատեսվածի 68.8 տոկոսը: 55.7 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 62.2 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 14.1 տոկոսով` հիմնականում պայմանավորված շենքերի ու շինությունների, ինչպես նաև մեքենաների ու սարքավորումների ձեռքբերման, պահպանման և հիմնանորոգման ծախսերի աճով:

Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից հունվար-հոկտեմբերին պետական բյուջե է մուտքագրվել 1.3 մլրդ դրամ՝ տարեկան ծրագրով նախատեսված 10.5 մլրդ դրամի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում փաստացի ստացված 1.5 մլրդ դրամի դիմաց: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն աճել է 15 տոկոսով կամ 7.1 մլրդ դրամով:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi