«Կարնեգի» հիմնադրամի փորձագետը` Հայաստանի սահմանադրական փոփոխությունների մասին
ПолитикаԲրիտանացի հայտնի լրագրող, քաղաքական վերլուծաբան, «Կարնեգի» հիմնադրամի Հարավային Կովկասի գծով փորձագետ Թոմաս դը Վաալը, անդրադառնալով հայաստանյան սահմանադրական հանրաքվեին, նշել է, որ չնայած այն բավականին հակասություններ էր առաջացրել, սակայն նորությունն այն է, որ երկիրը նոր Սահմանադրություն ունի և առաջիկայում երկրում խորհրդարանական ղեկավարման համակարգ կձևավորվի,- հայտնում է Orer.am-ը:
Սակայն այն, որ մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում կարճաժամկետ հեռանկարներին, քան ապագային, ամենևին էլ զարմանալի չէ:
«Նոր Սահամանադրությունը մասշտաբային փոփոխությունների է ենթարկվել 2005 թվականին ընդունվածի համեմատ, որի կարիքն ակնհայտորեն չկար, սակայն ինչպես նախկին խորհրդային տարածքի երկրների, այնպես էլ Հայաստանի դեպքում քաղաքականությունը համարվում է վերնախավերի քաղաքականություն, որտեղ առաջնորդները փոխում են խաղի կանոններն իրենց ցանկությունների համապատասխան, իսկ հասարակությունն ընդամենը մնում է դիտորդի դերում:
Այս դեպքում սահմանադրական հանրաքվե անցկացնելու ակնհայտ շարժառիթը խաղի կաոնները փոխելու միջոցով սեփական քաղաքական գոյատևման ժամկետը երկարաձգելն էր»,- գրում է դը Վաալը:
Փորձագետը, զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական վերնախավերի գործունեության միջև, նշել է, որ անցած 5 տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից կատարած փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ պահպանել իշխանությունը:
«Վրաստանում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների համաձայն կրճատվեցին նախագահի լիազորությունները, ինչը, վերլուծաբանների կարծիքով, նշանակում է, որ Սահակաշվիլին պլանավորում էր մնալ վրացական քաղաքական դաշտի կենտրոնական դիրքում և ձգտում էր դառնալ երկրի վարչապետը, սակայն 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կորցնելով իր դիրքերը, քանդվեց նրա իշխանության ողջ ներուժը»,- գրում է դը Վաալը:
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ ՀՀ նախագահը նմանատիպ քայլ է կատարում իր քաղաքական կարիերայի ժամկետը երկարաձգելու համար և փոխելով Սահմանադրությունը՝ նա կարող է ղեկավարել խորհրդարանը կամ կառավարությունը:
Նա, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփսխությունների հանրաքվեին, նշել է նաև, որ արձանագրված ընտրախախտումները, որոնք իրականացվել են հանրաքվեի ժամանակ, թույլ են տալիս ենթադրել, որ 2018 թվականին նախագահ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո, եթե նա և նրա թիմակիցները փորձ կատարեն իշխանությունն իրենց ձեռքում պահել, ապա բավականին հակասությունների կբախվեն:
«Կարճաժամկետ հեռանկարում այն կարող է մտահոգիչ լինել, սակայն երկարաժամկետ հեռանկարում Սարգսյանը կարող է ստանալ շատերի աջակցությունը: Հարցն առավել ծավալուն դիտարկելու դեպքում կարելի է կանխատեսել, որ լավ կրթություն ստացած փոքրիկ երկրին առավել համապատասխանում է երկրի կառավարման խորհրդարանական համակարգը:
Ինչևէ, 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարող են սպասվածից ավելին լինել: Նոր Սահմանադրությամբ՝ ընդդիմությունը ձերբազատված է իրավիճակային համակերպվողական շապիկ հագնելուց, որի դեմ ընդդիմությունը բավականին պայքարել է, սակայն երկրում կա նաև հավատարիմ մարդկանց դեֆիցիտ, ում հնարավոր կլինի վստահել նախագահի աթոռը: Ներկայում ընդդիմության կոչերը փոքր-ինչ մեղմվել են, ինչը, ամենայն հավանականությամբ, գործուն կուսակցական «մեքենա» կառուցելով է պայմանավորված»,- գրում է վերլուծաբանը:
Պատրաստեց՝ Ա.Գրիգորյանը