Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գագիկ Բեգլարյանը Կոտայքի մարզում ծանոթացել է հիմնանորոգված ճանապարհների վիճակին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելել է Կոտայքի մարզի Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ հիմնանորոգված ճանապարհահատված, ծանոթացել կատարված աշխատանքներին: Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով 2015 թվականի մարտից մեկնարկել էին 12 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Երկու տարվա համար նախատեսված աշխատանքը «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությունը կատարել է 7-ամսում: 

Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհի վերակառուցման ընթացքում շինարարները հիմքից փոխել են ճանապարհի հողային պաստառն ու երթևեկելի մասի պատվածքը, վերականգնվել են ջրահեռացման համակարգերն ու մայթերը: Գյուղտեխնիկայի անցումների համար ճանապարհի որոշ հատվածներում տեղադրվել են երկաթբետոնե սալեր: Հիմնանորոգվել է նաև Նոր Գե ղիի դպրոց տանող ճանապարհը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ նորոգված ճանապարհ ունենալու երազանք գյուղացիները վաղուց ունեին և այս տարի, Ամանորի նախաշեմին՝ սա իսկական նվեր էր համայնքի բնակիչներին: «Մենք երկար ժամանակ երազում էինք, որ 
ճանապարհը նորոգվի, և ի վերջո դա իրագործվեց: Մենք բարձր ենք գնահատում կատարված աշխատանքը և Նոր Գեղիի բնակչության անունից հատուկ շնորհակալագիր ենք հանձնել նախարարին»,- նշել է Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը։
 

 

Գագիկ Բեգլարյանին շնորհակալագրեր են հանձնել նաև Կոտայքի մարզի Արգել և Կարենիս համայնքների ղեկավարները: 
Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով հիմնանորոգվել է նաև Արգել-Կարենիս-Չարենցավան 5.3 կմ երկարությամբ ճանապարհը։ Հիմքից կառուցված նոր ասֆալտապատ ճանապարհին զուգահեռ ճանապարհի ոլորանների 
հատվածում վերականգնվել են հենապատերը, նորոգվել են 2 կամուրջները։ Վերականգնված հատվածն անցնում է Արգելի հիդրոէլեկտրակայանով: Ասֆալտապատվել է նաև Արգել համայնքի եկեղեցի տանող ճանապարհը:

Համայնքի ղեկավարը նշել է, որ այս ճանապարհահատվածը վերակառուցելու խոստումը տրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2013 թվականին բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Երկու տարի անց ճանապարհնարդեն հանձնվել է շահագործման: «Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանը մեզ խոստացավ, որ ճանապարհն անպայման կկառուցվի, և ինքն այսօր իր խոսքի տերն է։ Շատ 
շնորհակալ ենք Նախագահին, որ այսպիսի գեղեցիկ, որակով ճանապարհ նվիրեց մեր գյուղերից։ Արգելը Չարենցավանին կապող այս միակ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է: Գյուղացին իր բերքը 10 կմ հեռավորությամբ գտնվող Չարենցավանը թողած, գնում էր Երևան, քանի որ չէրկարողանում հին ճանապարհով անցնել»,- ասել է Արգել համայնքի գյուղապետ Մաթևոս Ավագյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ անցնող տարում նախարարությունը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեի տրամադրած գումարներով ամբողջհանրապետությունում վերակառուցել և հիմնանորոգել է շուրջ 178 կմ ընդհանուր 
երկարությամբ ճանապարհներ:

«Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրով 2015-2016թվականներին մենք պետք է կառուցեինք, հիմնանորոգեինք մոտ 135 կմ ճանապարհ։ Այս տարի մենք աշխատանքների 90 տոկոսն ավարտել ենք։ 2016-ին կառուցելու համար մնացել է 10-ը կմ: Բացի դրանից, մենք բյուջեի հատկացումներով ունենք 45 կմ, որի շինարարությունը լրիվ ավարտել ենք: Այս տարի, կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցել ենք 170-178 կմ ճանապարհ»,- ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Ճանապարհները կառուցվել են բարձր որակով. թե լաբորատոր քննությունները, թե որակի տեխհսկողություն իրականացնող ընկերության մասնագետները, թե շինարարները վստահեցնում են՝ հիմնանորոգված ճանապարհները երկար կծառայեն:
Ի դեպ, դրանք կառուցվել են ճանապարհաշինական նոր տեխնոլոգիաներով, նորարարական մոտեցումներով:

«Կոկս կոնսալտ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուդ Մյուլերը նշել է. «Որպես շինաշխատանքների որակը վերահսկող ընկերության ներկայացուցիչ` ես հպարտ եմ, որ մենք էլ մի մասն ենք որակյալ այս աշխատանքի: Նման աշխատանքի ապահովման համար թե' աշխատանքների պատվիրատուն, թե' շինարարը, թե' տեխհսկողները պետք է աշխատեին մեկ ընտանիքի նման. մեզ դա հաջողվել է: Այս տարվա ընթացքում նման որակյալ ճանապարհներ կառուցվել են նաև Հայաստանի այլ բնակավայրերում ևս, ինչի համար ես շատ ուրախ եմ»:

Իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է. «Որակը, ինքներս էլ տեսնում ենք, ապահովել ենք` շատ կարևոր որակ, որի համար ես շինարարներին ուզում եմ շնորհակալություն հայտնել: Անընդհատ, ինչպես այլ ոլորտներում, մեր ոլորտում ևս կան զարգացումներ, նորամուծություններ, նոր տեխնոլոգիաներ, ինչու չէ՝ նաև նոր տեխնիկա»:

Համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները հաջորդ տարիներին ևս կշարունակվեն: Այս տարվա նոյեմբերին Համաշխարհային բանկն ու ՀՀ կառավարությունը ստորագրեցին 40 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որը 10 մլն դոլարով կհամաֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեից: Դրանով նախատեսվում է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում ծրագրի» երկարաձգում՝ մինչև 2019 թվականի ավարտը:

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»