Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում մեջբերել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի խոսքը

Общество

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովըդեկտեմբերի 11-ին Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդարանում հանդիպել է Բուենոս Այրեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

Հանդիպմանը ներկա են եղել Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Հայ կաթողիկե եկեղեցու Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, թեմական խորհրդի եւ հայ կենտրոնի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, արգենտինահայ համայնքի մի շարք հաստատությունների, կազմակերպությունների, կուսակցությունների եւ միությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով և նշել. «Սիրելի հայրենակիցներ, 

Անչափ ուրախ եմ բարեկամ Արգենտինայում գտնվելու եւ Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մի պետություն է Սփյուռքով եւ միանգամայն այլ պետություն՝ առա նց Սփյուռքի: Պետք է նշեմ, որ այսօր ավելի քան երբեւէ գործում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Այդ միասնությունն է նախ եւ առաջ լինելու մեր հաջողությունների եւ հետագա ձեռքբերումների առհավատչյան:

Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ձեւավորման հիմքում ընկած եք նախ եւ առաջ դուք, սիրելի արգենտինահայեր: Դուք բազմիցս եք ապացուցել, որ ապրելով օվկիանոսից այն կողմ, լինելով Արգենտինայի օրինապահ քաղաքացիներ՝ մնացել եք հայ եւ այստեղ ձեւավորել մի փոքր Հայաստան: 

Սիրելի հայրենակ իցներ,

Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման ամուր կետը, որպեսզի հանդիսանա ինքն իր ճակատագրի դարբինը: 

Արցախյան հերոսամարտում հայ ժողովրդի հաղթանակը հնարավոր եղավ մեր ազգի միասնական ուժերի համախմբման արդյունքում, որտեղ անուրանալի էր Սփյուռքի մեր եղբայրների դերը: Այսօր էլ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Ցավոք, վերջին օրերին մենք ունեցանք անդառ նալի կորուստներ. հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհվեց երկու զինծառայող: Այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվում Արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից: Այդ երկիրն այդպես էլ անցյալից դասեր չքաղեց. Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը 90-ականներին հոխորտում էր, որ հակամարտությունը կլուծի ռազմական ճանապարհով` սպառնալով գրավել Սեւանը: Իրադարձությունները, սակայն, այլ կերպ զարգացան. ադրբեջանցիները ստիպված եղան հայերից զինադադար աղերսել: 

Մենք Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, վերահաստատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում. դա է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մենք պետք է սատար լինենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը:

Սիրելի արգենտինահայեր,

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները նոր սկիզբ են հանդիսանալու Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման եւ ժխտողականության դեմ պայքարում: Մենք շնորհակալ ենք բարեկամ Արգենտինային, որ ընդունել եւ օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Մարդկային հասարակության դեմ իրագործված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Աշխարհը պետք է դատապարտի ոճրագործներին, ինչպես նաեւ պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ իրավացիորեն նշեց. «Հայոց ցեղասպանության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետեւ որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ թաքցնել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի»: 

Հարգելիներս, 

Թույլ տվեք եւս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ բոլորիդ Հայրենիքի հետ կապը պահելու, Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ բարեկամության կամուրջ լինելու, ինչպես նաեւ հայապահպանության գործում ձեր անուրանալի ավանդի համար: Հպարտ եմ, որ այստեղ՝ Բուենոս Այրեսում, հանդիպելով ձեզ՝ ներշնչվեցի ձեզանով եւ հերթական անգամ համոզվեցի, որ հայն անկոտրում է իր ոգով՝ թեկուզեւ ապրելով օվկիանոսից այնկողմ: Ինչպես կասեր մեծն Գարեգին Նժդեհը, լինենք ուժեղ, էլի ուժեղ եւ միշտ ուժեղ: 

Շնորհակալություն ուշադրության համար»:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»