Կրոս. Երբ Անչելոտին հեռացավ, տխրել էին անգամ նրանք, ովքեր գրեթե չէին խաղում
Спорт«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոստովանել է, որ ինքն ու թիմակիցները տխրել են, երբ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո աշխատանքից հեռացվել է Կարլո Անչելոտին:
-Անչելոտին այն մարզիչներից է, ովքեր հիանալի մարտավարական գիտելիքներ ունեն և կարողանում են լավ հարաբերություններ հաստատել ֆուտբոլիստների հետ: Դրան հասնելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես «Ռեալի» նման ակումբում: Երբ Անչելոտին հեռացավ, տխրել էին անգամ նրանք, ովքեր գրեթե չէին խաղում: Ես չեմ կարող Անչելոտիի մասին որևէ վատ բառ ասել,-Կրոսի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր հայտարարել, որ կարոտում է իտալացի մասնագետին: