Վան Գալ. Ո՞վ է ասել, որ «Ման. Յունայթեդը» պետք է միշտ հաղթի
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է թիմի մարտունակության և Անգլիայի առաջնությունում մրցակցության մասին։
-Երբ ասվում է, որ ինձ նշանակել են, որ «Ման.Յունայթեդում» փոփոխություններ բերելու համար, ապա դա ճիշտ է։ Այո, ես կարող եմ փոխել տակտիկան ու էլի ինչ-որ բաներ, բայց ես չեմ կարող գոլեր խփել։
Ասում են, որ այնպիսի ակումբն, ինչպիսին «Ման. Յունայթեդն» է,պետք է մշտապես հաղթի։ Բայց դա արդեն անցյալում է։ Պետք է իրավիճակը հաշվի առնել։ Հիմա Պրեմիեր լիգայում ավելի շատ փող և համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող ակումբներ կան, որոնք կարող են տիտղոս նվաճել։
Հաջորդ տարի ԱՊԼ բոլոր ակումբների բյուջեները ավելին կլինեն, քան եվրոպական երկրների մեծ մասի ակումբներինը, և դա գերազանց է։ ԱՊԼ ցանկացած ակումբ կարող է լավ ֆուտբոլիստի ձեռք բերել։
Դուք ասում եք, որ «Ման. Յունայթեդը» շատ փող ունի։ Դա այդպես է, սակայն բոլոր ակումբները մեր դեմ ավելի ջանասիրաբար են խաղում, քան «Բորնմուտի» դեմ։ Այնպես որ ակումբների միջև տարբերությունն այլևս այդքան մեծ չէ, ինչն ապացուցվում է ամեն շաբաթ։ Ետնապահներն ունակ են հաղթելու ֆավորիտներին։ Ոչ մի լիգայում այնքան սենսացիաներ չեն լինում, որքան ԱՊԼ-ում,-ասել է հոլանդացի մասնագետը։