Լեւոն Զուրաբյանը միջնորդեց թույլ տալ լրագրողներին ներկա գտնվել ԿԸՀ նիստին
Политикаnews.am-ը գրում է.
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով արտահերթ նիստում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ՀԱԿ դիմումի՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 3 միջնորդություն ներկայացրեց հանձնաժողովին, որոնցից մեկով հորդորում էր թույլ տալ նիստին ներկա գտնվել լրատվամիջոցների ներկակացուցիչներին եւ նիստի վերջում տրամադրել տեսաձայնագրությունը և ապահովել դահլիճում իրենց կողմից ներկայացված տեսանյութերի հեռարձակումը:
Կենտրոնական հանրաքվեի հանձանաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հավատագրված լրագրողները մուտքի որևէ խնդիր չունեն, կարող են մասնակցել, իսկ նիստերի տեսագրությունը նիստից հետո տեղադրվում է ԿԸՀ կայքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԿԸՀ-ում քննվում է «Հայ Ազգային Կոնգրեսի» դիմումը՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: