Հրանտ Մելքումյանը 2-րդն է Լոնդոնի արագ շախմատի մրցաշարում
СпортՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը 2-րդն էր «London Chess Classic»-ին կից ընթացող արագ շախմատի մրցաշարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնումէ ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամը, 10 հնարավորից հավաքելով 8,5 միավոր, զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջին տեղում Վրաստանը ներկայացնող Լուկ Մշանեն էր, ով հավաքեց 9,5 միավոր:
Արագ շախմատի լոնդոնյան մրցաշարին մասնակցում էին 106 շախմատիստ: