Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա Nike-ի հանդերձանքով
СпортՀայաստանի բռնցամարտի ֆեդերացիան և ամերիկյան հռչակավոր Nike մարզական հանդերձանք արտադրող ընկերությունը 5 տարվա պայամանգիր են կնքել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ դրա շնորհիվ Հայաստանի բռնցքամարտի հավաքականների ներկայացուցիչներն առաջիկա տարիներին հանդես են գալու այդ ընկերության արտադրած մարզահագուստով:
«Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի և NIKE ապրանքանիշի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի` առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ բռնցքամարտի հավաքականը կներկայանա միջազգային ստանդարտներին համապատասխանող լավագույն հանդերձանքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը: