Օլեգ Մկրտչյանի հովանավորությամբ «Տորպեդո»-ն կարող է տեղափոխվել Սոչի
СпортԵրևանի «Բանանց»-ի և Կրասնոդարի «Կուբան»-ի հովանավորներից՝ հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանը հնարավոր է Սոչիում ֆուտբոլային ակումբ հիմնադրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնի է դարձել ռուսական Sport-express-ին :
Չի բացառվում նաև, որ Սոչի տեղափոխվի Արմավիրի «Տորպեդո»-ն, որի հիմնական ֆինանսավորողը ևս Մկրտչյանն է: