Հայտնի են ՉԼ-ի 1/8 եզրափակիչի զույգերը
СпортՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վիճակահանությունն անցկացրեց Միլանի «Ինտեր»-ի լեգենդար պաշտպան Ջանետին:
Վիճակահանության արդյունքներով թիմերը բաժանվեցին հետևյալ զույգերի՝ «Գենտ» Բելգիա-«Վոլֆսբուրգ» Գերմանիա, «Ռոմա» Իտալիա-«Ռեալ Մադրիդ» Իսպանիա, ՊՍԺ Ֆրանսիա-«Չելսի» Անգլիա, «Արսենալ» Անգլիա-«Բարսելոնա» Իսպանիա, «Յովենթուս» Իտալիա-«Բավարիա» Գերմանիա, ՊՍՎ Հոլանդիա-«Ատլետիկո Մադրիդ» Իսպանիա, «Բենֆիկա» Պորտուգալիա-«Զենիթ» Ռուսաստան, «Դինամո Կիև» Ուկրաինա- «Մանչեսթեր Սիթի» Անգլիա:
Թիմերի առաջին հանդիպումները տեղի կունենան հաջորդ տարվա փետրվարի 16-17-ին, իսկ պատասխան մրցավեճերը մարտի 15-16-ին: