Կայացավ ԵԼ 1/16 եզրափակչի վիճակահանությունը. «Բորուսիա»-ն կհանդիպի «Պորտու»-ին
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կհանդիպի պորտուգալական «Պորտու»-ին:
Շվեյցարական Նիոնում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանության արդյունքներով Մխիթարյանի թիմն առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչի զույգերը հետևյալն են՝ «Վալենսիա» (Իսպանիա) - «Ռապիդ» (Ավստրիա), «Ֆիորենտինա» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա), «Բորուսիա Դ.» (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա), «Ֆեներբախչե» (Թուրքիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), «Անդերլեխտ» (Բելգիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան), «Միտյուլանդ» (Դանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Աուգսբուրգ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա), «Սպարտա» (Չեխիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան), «Գալաթասարայ» (Թու րքիա) - «Լացիո» (Իտալիա), «Սիոն» (Շվեյցարիա) - «Բրագա» (Պորտուգալիա), «Շախտյոր» (Ուկրաինա) - «Շալկե-04» (Գերմանիա), «Մարսել» (Ֆրանսիա) - «Աթլետիկ» (Իսպանիա), «Սեւիլիա» (Իսպանիա) - «Մոլդե» (Նորվեգիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բայեր» (Գերմանիա), «Վիլյառեալ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա), «Սենտ Էտյեն» (Ֆրանսիա) - «Բազել» (Շվեյցարիա):
1/16 եզրափակիչի առաջին խաղերը կացնկացվեն 2016 թվականի փետրվարի 18-ին, իսկ պատասխան հանդիպումները` մեկ շաբաթ անց։