Հայաստանում «մարդ-կուսակցությունների» բացառումը պետք է դառնա գերակա խնդիր. պատգամավոր
Политика«Այո»-ի և «ոչ»-ի իրապատման գաղափարն ու իրականացման մեխանիզմը շատ ողջունելի էր: Իրապատումն իշխանության ներկայացուցիչներին հնարավություն տվեց ծանոթանալ ՀՀ մարզային մի շարք խնդիրների:
Դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Շատ ողջունելի էր, որ մենք քսան օրվա ընթացքում ունեցանք հնարավորություն հանդիպելու, շփվելու, ծանոթանալու տեղական խնդիրների հետ. և՛ ժողովուրդը և՛ մենք այս հանդիպումերի կարիքն ունեինք»,- ասաց պատգամավորը:
Այվազյանը նշեց, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությանը լուրջ աշխատանքներ են սպասվում, տիտանական աշխատանք կա կատարելու: Գերակա խնդիր պետք է դառնա «մարդ-կուսակցություն» հասկացության բացառումը:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ասաց, որ շատ գոհ է հեռուսատեսային նախաձեռնությունից, քանի որ այն հնարավությունն էր ապացուցելու, որ Հայաստանում հնարավոր է սուր բանավիճային պայմաններում հասնել որոշակի արդյունքների:
«Կարծում եմ, որ կառավարությունը պետք է շրջայց կատարեր մինչ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն»,- հավելեց նա: