Գվարդիոլա. «Յուվենտուսը» «Բարսելոնայի», «Ռեալի» և «Բավարիայի» մակարդակի թիմ է
Спорт«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովասանքով է խոսել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում իր թիմի մրցակցի՝ Թուրինի «Յուվենտուսի» մասին:
-Խաղալու ենք Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակցի հետ, Եվրոպայի լավագույն թիմերից մեկի: «Յուվենտուսը» «Բարսելոնայի», «Ռեալի» և «Բավարիայի» մակարդակի թիմ է, իսկ Իտալիայում վերջին տարիներին մրցակիցներ չունի:
Բոլոր հնարավոր մրցակիցներից ամենաուժեղը «Յուվենտուսը» և «Պարի Սեն Ժերմենն» էին: Խելահեղ հանդիպումներ են լինելու: Ուրախ կլինեմ Իտալիա վերադառնալու կապակցությամբ,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Բավարիայի» պաշտոնական կայքից: