«Միդտյուլանդի» մարզիչ. «Ման. Յունայթեդի» դեմ մեզ հրաշք է հարկավոր
СпортԴանիական «Միդտյուլանդի» գլխավոր մարզիչ Յես Տորուպը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանության արդյունքները։ Ակումբի մրցակիցը լինելու է Չեմպիոնների լիգայից դուրս մնացած «Մանչեսթեր Յունայթեդը»։
-Ֆուտբոլում հրաշքներ պատահում են, և հիմա մեզ հենց դա է պետք։ Բայց ոչ ոք չի էլ պատրաստվում հանձնվել։ Մենք արժանիորեն ենք փլեյ-օֆֆ դուրս եկել։ Կփորձենք նորից մեզ լավ դրսևորել,-ասել է մասնագետն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին։