Արթուր Եդիգարյանը հեռացել է «Դինամո»-ից
СпортՀայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արթուր Եդիգարյանը հեռացել է Մինսկի «Դինամո»-ից:
Այդ մասին հաղորդում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա կիսապաշտպանի և «Դինամո»-ի միջև պայմանագիրն ավարտվել է:
Եդիգարյանը Բելառուսի ավարտված առաջնությունում անցկացրել է 14 խաղ և խփել մեկ գոլ՝ թիմի հետ միասին արժանանալով արծաթե մեդալների: