Լավ է անում. ԱՄՆ դեսպանը հավատարմագրված է այս երկրում, որ խոսի ամեն ինչի մասին. Ալեքսանդր Արզումանյան
ПолитикаԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ասաց. «Իմ կարծիքով՝ նման հայտարարությունը բխում է սրտացավ վերաբերմունքից: Այն, որ հանրաքվեի լեգիտիմության բացակայություն կա, դա ակնհայտ է։ Ուղղակի որպես բարեկամներ ասում են, որ դուք աշխատանք ունենք կատարելու ձեր ժողովրդի հետ եւ պետք է այնպես անեք, որ մի քիչ նվազեցնեք այդ անվստահության մթնոլորտը: Կանեք, լավ է, չեք անի...»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե քվեների վերահաշվարկի ընթացքին հետեւելով արդյոք ԱՄՆ դեսպանատունը չի՞ միջամտում Հայաստանի ներքին գործերին, պատգամավորը պատասխանեց. «Լավ է անում, ԱՄՆ դեսպանը հավատարմագրված է այս երկրում, որ խոսի ամեն ինչի մասին՝ թե՛ մեր խնդիրների, թե՛ մեր առաջընթացների։ Ի՞նչ է, մոնոպոլիա՞ կա այլ երկրի դեսպանների մոտ, որ կարող են ամբախ-զամբախ դուրս տալ, մեկ ուրիշը չի կարող: Հիմա այդ է բարեկամի հայտարարությունը, թե մյուս դիտորդների, որ ասում են, որ նման արդար հանրաքվե չկար: Դա արդա՞ր բարեկամի խոսք է»։
Սոսե Չանդոյան