Դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կանցկացվեն ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի գագաթնաժողովները
ПолитикаՄոսկվայում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը եւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) նիստը՝ բարձր մակարդակով, տեղեկացնում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները:
«Միջոցառման ընթացքում պլանավորված Է տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման, միջազգային ահաբեկչությանը արդյունավետ հակազդման հանգուցային հարցերի քննարկումը»,- նշել են Կրեմլում:
«ԵԱԲՏԽ-ի նիստում, որին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի պետությունների ղեկավարները, կամփոփվեն Եվրասիական տնտեսական միության աշխատանքի առաջին տարվա արդյունքները եւ կսահմանվեն ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման ուղենիշները»,-նշել են մամուլի ծառայությունում:
«Ենթադրվում Է, որ կարծարծվեն նորմատիվային-իրավական բազայի զարգացման, ինտեգրացիոն այլ միավորումների ու երկրների հետ համագործակցության ամրապնդման հարցերը, պլանավորվում Է քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը եւ Միության՝ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն, հայտնել են Կրեմլում: