Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ իշխանությունները կարևորում են Հայաստան-ԵՄ շարունակական համագործակցության զարգացումը. ՀՀ վարչապետ

Политика

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին, դեսպանությունների ներկայացուցիչներին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է նման ձևաչափ ով հանդիպումների անցկացումը, որոնք թույլ են տալիս քննարկել օրակարգային հարցերը և վեր հանել հնարավոր խնդիրները:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարևորում են Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցության զարգացումը: Կառավարության ղեկավարի խոսքով, ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա և Հայաստանը հանձնառու է խորացնել ու ամրապնդել այն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով: Վարչապետը նշել է, որ 2015 թվականը ԵՄ-ի հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր և այդ գործընթացի տրամաբանական հանգուցալուծումն էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած նոր համաձայնագր ի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ ինտենսիվ քննարկումների միջոցով կողմերը կկարողանան մինչև հաջորդ տարեվերջ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, ինչը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար:

Իր և դեսպանների անունից Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ոլորտային նախարարությունների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Դեսպանի խոսքով, ընթացիկ տարին հագեցած էր ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման համար, որն առանձնացել է բարձրաստիճան փոխայցելություններով ու նոր համաձայնագրի բանակցությունների մեկնարկով: Պյոտր Սվիտալսկին նշել է, որ բանակցությունները սկսվել են կառուցողական ու բարեկամական մթնոլոտում և արդեն իսկ համաձայնություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության, նաև քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ: Պարոն Սվիտալսկին վստահություն է հայտնել, որ գալիք տարին ևս կառանձնանա ԵՄ-ՀՀ հարաբերությունների արդյունավետ զարգացմամբ ու խորացմամբ: 

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի հետագա բանակցություններին, դրանից բխող աշխատանքների կազմակերպմանը, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը, ինչպես նաև նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը և այլ հարցերի: 

Վարչապետը նշել է, որ ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի եվրոպական փորձագետների հետ համատեղ մշակված տնտեսական մրցակցությանը վերաբերող օրինագծերը ներկայում գտնվում են ՀՀ Ազգային ժողովում: Կառավարության ղեկավարի խոսքով, այդ իրավական ակտերը լրամշակվել են ԵԱՏՄ իրավական ակտերին համապատասխանեցնելու գործընթացի շրջանակում, լրացվել են հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի չարաշահումների և անբարեխիղճ մրցակցության գործողության դրսևորումները, ինչպեÕ ½ նաև նախատեսվել են տուգանքներ պետական մարմինների ու տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց նկատմամբ մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսական մրցակցության զարգացումն ու տնտեսական դաշտում թափանցիկության ապահովումը ՀՀ կառավարության գերակա նպատակներից մեկն է և գործադիրը շարունակելու է այդ ուղղությամբ լինել հետևողական: 

Դեսպան Սվիտալսկին կարևորել է տնտեսական մրցակցության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն ՀՀ-ում բիզնես միջավայրի հետագա բարելավմանը, ՀՀ-ԵՄ տնտեսական կապերի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: 

Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի մասին՝ վարչապետը տեղեկացրել է, որ դրա մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Կառավարության ղեկավարը կարևորել է օրենսգրքի մշակման ուղղությամբ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների հետ սերտ փոխգործակցությունը, ներկայացվելիք առաջարկությունների քննարկումն ու դրանց ընդգրկումը ընդունվելիք օրենսգրքում:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: 

ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении