Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
СпортԵրկրորդ տուրն անընդմեջ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Բորուսսիան» 4:1 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ, Մխիթարյանը ներդրում ունեցավ իր թիմի հաղթանակում՝ դառնալով գոլի հեղինակ և հարձակման գծում աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Մխիթարյանը դարձել է տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 54%-ը: Մյուս հավակնորդները զգալիորեն զիջում են Մխիթարյանին.
- Վեդադ Իբիշևիչի («Հերտա») -18%
- Նադիեմ Ամիրի («Հոֆենհայմ») - 10%
- Շտեֆան Կիսլինգ («Բայեր») - 8%
- Թիմո Հորն («Քյոլն») - 6%
- Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») - 4%

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանն արժանացել էր առաջատար պարբերականների բարձր գնահատականներին և ընդգրկվել էր «Transfermarkt»-ի ու «Kicker»-ի խորհրդանշական հավաքականներում: