«Բորուսիա»-ն դուրս եկավ Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ. Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ
СпортԳերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Աուգսբուրգ»-ի նկատմամբ ու դուրս եկել 1/4 եզրափակիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դորտմունդցիների կազմում գոլերի հեղիանկներ են դարձել 61-րդ րոպեին նախ Օբամեյանգը, ապա Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: ՀՀ ընտրանու առաջատարն աչքի է ընկել 66-րդ րոպեին և ողջ հանդիպման ընթացքում պահպանել ակտիվությունն ու սուր գործողությունները:
1/4 եզրափակիչում «Բորուսիա»-ն կհանդիպի հետևյալ թիմերից որևէ մեկին՝ «Բայեր», «Վերդեր», «Հեյդենհեյմ», «Բավարիա», «Հերտա», «Շտուտգարտ», «Բոխում»: