Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
СпортՀայաստանի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:Այդ մասին տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Մխիթարյանը ստացել է երկրպագուների ձայների 54 տոկոսը։ Նախորդ տուրում ևս ՀՀ ընտրանու առաջատարը ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ:
Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ խաղում, որն ավարտվել էր դորտմունդցիների 4:1 հաշվով հաղթանակով, Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։