Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի ամենաազնիվ մարզիկ
СпортՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է 2015 թվակնաի Հայաստանի ամենաազնիվ («Best Play True Athlete») մարզիկ: Նման որոշում է կայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնաժողովը, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:
Գյումրեցի ըմբիշը 2015 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկներից ամենաշատն է անցել դոպինգային ստուգումը՝ յուրաքանչյուր 40 օրը մեկ անգամ: Թեկնածուների թվում են եղել նաեւ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը եւ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
Պարգեւատրությունը կայացել է Գյումրիում անկցացված հակադոպինգային կրթական-սոցիալական սեմինարում: Ալեքսանյանին պարգեւատրել է Արեւելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը: