Ով ում փոխարեն է այսօր քվեարկել
ПолитикаԱյսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը, Արմեն Կարապետյանը, Ալեքսան Պետրոսյանը կրկին քվեարկեցին իրենց գործընկերների փոխարեն: ԲՀԿ-ից գործընկերոջ փոխարեն քվեարկեց Արշակ Մխիթարյանը:
Քվեարկություններից հետո քննարկման դրվեց «Երկաթուղային տրանսպորտի մասին» նախագիծը, որի ժամանակ ամբիոնին մոտեցավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով մինչ իր խոսքն սկսելը շնորհավորեց «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանին՝ ծննդյան օրվա առթիվ, որին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ոչ միայն ընդդիմության, այլեւ կարծում եմ՝ իշխանության մեր բոլոր գործընկերների կողմից էր շնորհավորանքը»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը:
Տարբեր խմբակցության պատգամավորները շնորհավորեցին Ռ. Հակոբյանին, սակայն նիստը խանգարելու համար արժանացան Է. Շարմազանովի դժգոհությանը, ով խնդրեց չաղմկել:
Սոսե Չանդոյան