«Ալաշկերտ»-ը սկսեց նախապատրաստվել առաջնության գարնանային հատվածին
СпортԲարձրագույն խմբի առաջատար «Ալաշկերտ»-ը վերադարձավ կարճատև արձակուրդից և սկսեց նախապատրաստությունն առաջնության գարնանային հատվածին:
Ինչպես տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծաքռայությունից, «Միկա» մարզադահլիճում ալաշկերտցիները դեկտեմբերի 17-ին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ առաջին մարզումն անցկացրեցին: Բացակայում էին լեգեոներներ Հեբեր Արաուխոն և Ֆոֆանա Սեկուն: Նրանք թիմին կմիանան ամանորյա տոներից հետո:
Մարզումները «Միկա» մարզադահլիճում կշարունակվեն մինչև դեկտեմբերի 27-ը և տոնական դադարից հետո կվերսկսվեն հունվարի 8-ին: