Պերեսը Ռաուլին աշխատանք է առաջարկել Ռեալում
СпортՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի նախկին ավագ Ռաուլ Գոնսալեսին առաջարկել է աշխատանք ակումբում,- այդ մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Մի քանի օր առաջ «արքայական ակումբի» ղեկավարը զանգահարել է Նյու Յորքում բնակվող իսպանացուն, սակայն նա մերժել է այդ առաջարկը։ Ռաուլը ցանկանում է շարունակել բնակվել ԱՄՆ-ում եւ լինել «Նյու Յորք Կոսմոսի» դեսպանը, որտեղ ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։
Պերեսը կարծում էր, որ Ռաուլի ներկայությունը թիմում կբարելավեր ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը։