Քաղաքագետը Սարգսյան-Ալիև հանդիպումից լավատեսական ակնկալիքներ չունի
ПолитикаՂարաբաղյան հիմնահարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից դժվար է կարգավորմանը տանող պարարտ հող անկնակել: «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալության Փորձագետների ակումբի առաջին նիստի ժամանակ նման տեսակետ արտահայտեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: «Այս հանդիպման առումով դժվար է լինել լավատես: Կարծում եմ` Ադրբեջանին կոչ կարվի նվազեցնել լարվածությունը, որը նրանք ստեղծում են: Բայց վերադարձն այն վիճակին, որը կար մինչև անցյալ տարվա հուլիս, դեռ բավարար հիմք չէ, որ տեսնենք` ադրբեջանական կողմը պատրաստակամություն է ցուցաբերում կառուցողական երկխոսության համար»,-ասաց քաղաքագետը: Նրա խոսքով` Ադրբեջանն ակնկալում է կարգավորման գործընթացում նոր ձևաչափի կիրառուÕ ´, բայց առայժմ այդպիսի ձևաչափ գոյություն չունի:
«Չնայած նրան, որ Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացը տեղափոխել այլ դաշտ, այնուամենայնիվ, մինչև այս պահը պահպանվում է բանակցային սեղանի շուրջ նստելու հիմնական ձևաչափը»,-ավելացրեց Մարգարովը:
Քաղաքագետը նկատեց, որ վերջին 16-18 ամիսների ընթացքում լարվածության աստիճանի բարձրացումն ադրբեջանական կողմի համար արդյունքի չի բերել, ավելին` դա բերել է նրան, որ միջազգային հանրությունը և համանախագահները ոչ թե ընդհանուր բնույթի հայտարարություններ են արել, այլ որոշ դեպքերում ավելի հասցեական`ուղղված Ադրբեջանին: «Մենք տեսնում ենք, որ հայկական կողմը ևս մի անգամ հանդես է գալիս կառուցողական տեսանկյունից, երբ փորձում է քննարկել այն հնարավոր տարբերակները, որոնք կարող են հիմք հանդիսանալ խաղաղ, բանակցությունների համար»,-ավելացրեց Ալեքսանդր Մարգարովը:
Դեկտեմբերի 19-ին Բեռնում ծրագրված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիև հանդիպումը: