Վան Գալ. Չեմ ցանկանում կարիերաս ավարտել պաշտոնանկությամբ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ պաշտոնանկությունը կլինի մարզչական կարիերայի վատագույն արդյունքը։
«Չեմ ցանկանում կարիերաս ավարտել պաշտոնանկությամբ։ Մեծ հիասթափություն կապրեմ, եթե ֆուտբոլին հրաժեշտ տամ այդ կերպ։ Կարծում եմ, որ պատիվս ավելի մեծ ճնշում է գործադրում ինձ վրա, քան երկրպագուների եւ մամուլի կողմից սպասելիքները։
Ի՞նչ կարող եմ կորցնել։ Եթե կորցնեմ երկրպագուների վստահությունը, դա տխուր կլինի։ Սակայն կարիերայիս կնախանձեր ցանկացած սկսող մարզիչ։
Լիովին վստահում եմ ղեկավարությանը եւ խաղացողներին։ Սակայն մեզ պետք է արդյունք ցուցադրել, պետք է հաղթենք»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։