Պաշտոնական. Հիդինկը` Չելսիի գլխավոր մարզիչ
СпортԼոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Գուս Հիդինկը:
Հոլանդացին «ազնվականներին» մարզելու է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Ուրախ եմ «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալու համար: «Չելսին» աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: Բայց այժմ թիմը գտնվում է ոչ այն դիրքում, որում պետք է լինի: Ամեն դեպքում վստահ եմ, որ մրցաշրջանի մյուս մասում կկարողնանք այդ ընթացն այլ կողմ թեքել:
Անհամբերությամբ սպասում եմ այս մեծագույն ակումբի ֆուտբոլիստների, աշխատակիցների և հատկապես նրա հիանալի երկրպագուների հետ աշխատանքին և հարաբերությունների վերսկսմանը»,- ասել է հոլանդացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Հիդինկն արդեն աշխատել է «Չելսիում», երբ 2008/09 մրցաշրջանի եկրորդ կեսում ժամանակվորապես ստանձնել է թիմի ղեկը` հաղթելով է անգլիայի Գավաթն ու հասնլով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: